National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2022
Խորհրդարանում պրակտիկա կանցնի 27 երիտասարդ
1 / 17

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա կանցնեն մի խումբ երիտասարդներ: Վերջիններս փետրվարի 22-ին հյուրընկալվել են խորհրդարանում:

Ծրագրի մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ փորձառություն են մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը եւ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը:

ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ողջունելով երիտասարդներին, նշել է, որ խորհրդարանը երբեք չի ընդհատում կապը նոր սերնդի հետ՝ մշտապես բաց պահելով դռները ուսանողների եւ երիտասարդ հետազոտողների առջեւ: Հովհաննես Նալբանդյանը նշել է, որ նախորդ ամսին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI)-ի ղեկավար կազմին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ խորհրդարանում ուսանող-փորձնակների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի գնահատմամբ՝ այս հանդիպումը բովանդակային առումով շատ կարեւոր է հետագա աշխատանքներն առավել առարկայական եւ արդյունավետ դարձնելու համար: Նա նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հետ եւ գոհունակություն է հայտնել այդ համագործակցության արդյունքների կապակցությամբ՝ շեշտելով երիտասարդ հետազոտողների գիտելիքների բարձր մակարդակը: Հեղինե Խաչիկյանը, ընդգծելով երիտասարդ հետազոտողների եւ գիտնականների ներուժի կարեւորությունը, վստահեցրել է, որ խորհրդարանի աշխատակազմը հնարավոր ջանքեր կգործադրի փոխանցելու փորձը եւ առանձնահատուկ գիտելիքները՝ կարեւորելով ինստիտուցիոնալ գիտելիքների եւ հիշողության փոխանցումը նոր սերնդին:

Ողջույնի խոսքում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի ղեկավարությանը՝ նման հնարավորություն ընձեռելու եւ հաջող համագործակցությունը շարունակելու համար: Լորա Նիքոլսն ընդգծել է, որ երիտասարդների այս երրորդ խումբը գիտելիքներից եւ փորձից բացի ձեռք է բերում նաեւ նոր գործընկերներ եւ ձեւավորում նոր մասնագիտական համայնք:

Ազգային ժողովում պրակտիկայի ծրագիրը տասն ամիս տեւողությամբ է: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իրականացնում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI): Ծրագրում ամեն տարի ընդգրկվում է շուրջ 27 պրակտիկանտ՝ նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդներին ծանոթացնել խորհրդարանի աշխատանքներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am